ՀՀ վարչապետի գավաթ` սիրողական մրցավազք. Ոստիկանությունը հայտարարություն է տարածել

ՀՀ Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

ՀՀ վարչապետի գավաթ՝ սիրողական մրցավազքի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով հոկտեմբերի 30-ին, ժամը 11-ից ժամը 16.30-ն, երկկողմանի փակ է լինելու Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցը՝ սկսած Կոմիտասի հրապարակից, միակողմանի փակ է լինելու Էջմիածնից Երևան ճանապարհը՝ մինչև Փարաքար գյուղի օդանավակայանի խաչմերուկ։ Հիշյալ ժամերին Էջմիածնից Երևան երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց ուղղությամբ:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն