ՀՀ Վերին Շորժայի սահմանում պայմանագրային զինծառայող է զոհվել. ՀՀ ՊՆ-ն դեռ լուռ է, իսկ Հայոց Բանակը` անզիջում կանգնած։

«Փաստարկ» լրատվականի աղբյուրների նախնական տվյալներով Վերին Շորժայի սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհվել է պայմանագրային զինծառայող։

Նշվում է նաև, որ թշնամին ԱԹՍ-ներով հետազոտում է սահմանային իրավիճակը և հայկական կողմի տեղաշարժերը։ Տեղեկությունները ճշտվում են։

ՀՀ Պաշտապանության նախարարությունը լուռ է. հավանաբար աշխատանքային ժամն ավարտվել է և գնացել են տուն` քնելու։

Հայոց Բանակը արթուն է, կանգնած Հայոց Պետության սահմանին և ՈՉ ՄԻ ՔԱՅԼ ՉԻ ՆԱՀԱՆՋԵԼՈՒ։ ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն