Հիվանդացության ու մահացության բարձր ցուցանիշները պայմանավորված են նախարարի անբավարար հմտություններո՞վ, թե՞ պատվաստումների թվի աճով

ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ն ամենօրյա ռեժիմով հրապարակում է կորոնավիրուսային հիվանդության վիճակագրությունը` տվյալները նաև ներկայացնելով գրաֆիկական տեսքով։

Ինչպես տեսնում ենք ՀՎԿԱԿ կայքում առկա գրաֆիկական պատկերից` կորոնավիրուսային համավարակի սկզբից ի վեր  ՀՀ-ում հիվանդացության ու մահացության ցուցանիշները երբևէ այնքան բարձր չեն եղել, որքան հիմա։

Նշված ցուցանիշներն ունեցել են սեզոնային շնչառական վիրուսային հիվանդություններին բնորոշ ալիքաձև կորի տեսք։

Սակայն, 2021 թվականի սեպտեմբերից «անհաջողությունները» սկսել են շեշտակիորեն աճել։

Արդյո՞ք սա պայմանավորված է առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանի կազմակերպչական անբավարար հմտությունների հետ, թե՞ այնուամենայնիվ պատվաստումների աճին զուգահեռ իրավիճակը վատթարանում է, դժվարանում ենք գնահատել։

Մենք ներկայացնում ենք միայն փաստը, իսկ եզրահանգումները թողնում ենք ընթերցողին։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն