Հնդկաստանի իշխանությունները կոչ են արել իրենց քաղաքացիներին շտապ լքել Աֆղանստանը

Հնդկաստանի իշխանությունները հորդորել են իրենց քաղաքացիներին շտապ վերադառնալ հայրենիք՝ մինչ այդ պետությունից կոմերցիոն չվերթերի դադարեցումը։ Այդ մասին տեղեկացրել է Times of India թերթը։

«Քանի որ իրավիճակն Աֆղանստանում անընդհատ վատթարանում է՝ Հնդկաստանի կառավարությունը խնդրում է Հնդկաստանի քաղաքացիներին տուն վերադառնալ մինչև այս երկրի հետ ավիափոխադրումների դադարեցումը»,-  թերթը մեջբերում է Քաբուլում Հնդկաստանի դեսպանատան կոչը:

Առաջարկությունը վերաբերում է Աֆղանստանում տնտեսական հաստատությունների շինարարությամբ զբաղվող հնդկական ընկերությունների աշխատակիցներին, ինչպես նաև այդ երկրում հնդիկ լրագրողներին:

Նախորդ գիշեր ուշ երեկոյան Հնդկաստանի քաղաքացիները, այդ թվում՝ հյուպատոսության աշխատակիցները, ինքնաթիռով տարհանվել են Մազարի Շարիֆ քաղաքից, որը ենթարկվել էր թալիբների հարձակմանը։ Ավելի վաղ Հնդկաստանի քաղաքացիները տարհանվել էին Քանդահարից:

Այս քաղաքներում Հնդկաստանի հյուպատոսությունները կշարունակեն տեղի բնակիչներին օգնություն ցուցաբերել։

Ինչպես նշում է Times of India- ն, ներկայումս 1500 հնդիկ ապրում կամ աշխատում է Աֆղանստանում:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն