Հուլիսի 15-ի պետական հեղաշրջման հետևում կանգնած է Միացյալ Նահանգները. Թուրքիա

Թուրքիայի և ԱՄՆ-ի վարչակազմի միջև հարաբերությունները վատ մեկնարկ ունեցան այն իրողությունից հետո, երբ Անկարան մեղադրեց Վաշինգտոնին այն հարցում, թե այս երկիրն է կանգնած 2016թ չհաջողված պետական հեղաշրջման հետևում։ Դա ավելի պարզ դրսևորվեց անցյալ ամիս հրապարակված՝ ԱՄՆ-ի ֆինանսների գերատեսչության հաշվետվությունից հետո, որում Թուրքիան համարվում է Իսլամական պետության համար միջոցների հավաքման կենտրոն։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հինգշաբթի հայտարարել է, որ Վաշինգտոնը կանգնած է հեղաշրջման հետևում, որի իրականացման համար Անկարան մեղադրում է քարոզիչ Ֆաթուլլահ Գյուլենին։ Թուրքական Hurriyet թերթի հարցազրույցում Սոյլուն ասել է, որ Միացյալ Նահանգներն է կազմակերպել պետական հեղաշրջումը, իսկ Գյուլենի ցանցն իրականացրել է այն։ «Լիովին ակնհայտ է, որ հուլիսի 15-ի պետական հեղաշրջման հետևում կանգնած է Միացյալ Նահանգները», — ասել է նա Reuters տեղեկատվական գործակալությանը։ Ընդ որում՝ տեղեկացվել էր, որ Թուրքիայում ձերբակալել են 292 հազար մարդու՝ Գյուլեն հետ կապվածության կասկածանքով և աշխատանքից ազատել են 150 հազար պետական ծառայողների։

Հիշեցնենք, որ Անկարան ջանում է հարթել լարված հարաբերությունները 
Վաշինգտոնի հետ, որը պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի դեմ անցյալ տարի՝ ռուսական հակաօդային համակարգեր գնելու համար։ Թուրքիան ցանկանում է մերձենալ նաև Եվրամիության հետ, որը սպառնում է պատժիչ միջոցներ կիրառել այս երկրի նկատմամբ՝ արևելյան միջերկրյածովյան տարածաշրջանում՝ Աթենիքի հետ ունեցած վեճի համար։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն