Հայտնի է դարձել, թե որտեղ են պահում NEXTA-ի համահիմնադրին

Ընդդիմադիր NEXTA տելեգրամ ալիքի համահիմնադիր Ռոման Պրոտասևիչին, ում կալանավորել էին Մինսկի օդանավակայանում, տեղափոխել են Բելառուսի ՊԱԿ-ի քննչական մեկուսարան։ Իրավապահ՝ «Վեսնա» կենտրոնի տվյալներով՝ քույրը նրան առաջին պարենահանձնումն է փոխանցել, սակայն փոխանցվող գիրքն առգրավել են։ Պրոտասևիչի փաստաբան Ինեսա Օլենսկայան ՌԻԱ նովոստիին տեղեկացրել է, որ չհրապարակման պայմանավորվածություն ունի և ոչինչ չի կարող ասել, թե նա որտեղ է գտնվում և ինչ հարցում է մեղադրվում։

-Հարազատներն ինձ ասել են, որ պարենահանձնում են փոխանցել,- ասել է Օլենսկայան՝ փաստացի հաստատելով, որ նրան տեղափոխել են ՊԱԿ-ի քննչական մեկուսարան։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն