Հունաստանում 60 և բարձր տարիքի չպատվաստված անձինք ամսական 100 եվրո տուգանք կվճարեն

Հունաստանի վարչապետ Կիրյակոս Միցոտակիսը հայտարարել է, որ 60 տարեկանից բարձր մարդիկ, ովքեր չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ, ամեն ամիս կտուգանվեն 100 եվրոյով։ Որոշումն ուժի մեջ կմտնի հունվարի 16-ից։

Կիրյակոս Միցոտակիսը հայտնել է, որ Հունաստանում 60-ից բարձր տարիքի չպատվաստվածների թիվը 580 հազար է։

Ընդգծելով, որ կորոնավիրուսով պայմանավորված Covid-19 հիվանդության հետևանքով իրենց կյանքը կորցրածների մեծ մասը եղել են 60 տարեկանից բարձր և չպատվաստված մարդիկ՝ Միչոթակիսը հայտարարել է, որ չնայած բոլոր կոչերին՝ 60 տարեկաններից բարձր միայն 60 հազար մարդ է պատվաստվել են անցյալ ամիս։

«Այդ պատճառով մեզ համար անխուսափելի է դարձել որոշ կտրուկ միջոցների ձեռնարկումը»,- ասաց Միչոտակիսը` կրկնելով իր կոչը, որպեսզի 60 տարեկանից բարձր բոլորը պատվաստվեն մինչև տարեվերջ:

Չպատվաստված 60 տարեկանից բարձր մարդկանցից հավաքվելիք գումարը փոխանցվելու է կարիքավոր հիվանդանոցներին։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն