Հունվարի 20-ից Երևան-Կապան-Երևան չվերթներ կիրականացվեն

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Նովէյր» ավիաընկերությունից ստացել է համապատասխան հայտ Երևան–Կապան–Երևան կանոնավոր չվերթեր իրականացնելու նպատակով։

Կառավարության նոյեմբերի 11-ի նիստում չզեկուցվող հարցերի թվում ներառված էր Կապանի «Սյունիք» օդանավակայան ՍՊԸ-ի կրած վնասները չեզոքացնելու նպատակով ընկերությանը 49,508,722 դրամ հատկացնելու հարցը։ Այս պահին ժամանակավորապես դադարեցված է նշյալ օդանավակայանի ֆինանսավորումը, ինչի հետևանքով կարող է վտանգվել օդանավակայանի հետագա շահագործումը։

Չվերթների մեկնարկը նախատեսվում է 2022 թվականի հունվարի 20-ից՝ շաբաթական երկու անգամ։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն