Հյուսիսային Կորեան առաջին անգամ գերձայնային հրթիռ է փորձարկել

Հյուսիսային կորեայի Պաշտպանության ազգային ակադեմիան փորձարկել է Hwaseong-8 հրթիռը։

Հյուսիսային Կորեան  առաջին անգամ իրականացրել է նոր գերձայնային հրթիռի փորձնական արձակումը, հայտնում է հյուսիսկորեական KCNA գործակալությունը:

Հյուսիսային Կորեայի Պաշտպանության ազգային ակադեմիան սեպտեմբերի 28-ի առավոտյան Չագան նահանգի Ռյոնրիմ շրջանի Դոյան գյուղում փորձարկել է Hwaseong-8 հրթիռը: Նշվում է, որ Փհենյանում անցկացված թեստը հաջող է անցել:

Հյուսիսային Կորեայի վերլուծաբան Անկիտ Պանդան հրթիռային վառելիքի լամպի օգտագործումը բնութագրեց որպես «կարեւոր հանգրվան» երկրի պաշտպանական համակարգի համար:

Պետական ​​լրատվամիջոցները նշել են, որ նոր տեսակի հրթիռները կնպաստեն Հյուսիսային Կորեայի «ռազմավարական» պաշտպանունակությանը ՝ գերձայնային հրթիռներն անվանելով «երկրի սպառազինության համակարգերի 5 հիմքերից մեկը»:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն