ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանն այսօր հրավիրվել է ԱԱԾ. Hraparak.am

Hraparak.am-ը հայտնել էր, որ այսօր խուզարկություններ եւ ձերբակալություններ են իրականացվել պաշտպանության ոլորտի նախկին եւ ներկա պաշտոնյաների շրջանում, եւ որ ձերբակալվել են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ու զենքի մատակարար Դավիթ Գալստյանը։ Խուզարկել են ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանի եւ Ավիացիայի նախկին պետ, կալանավորված Ավետիք Մուրադյանի բնակարաններում:

ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը Hraparak.am-ի հետ զրույցում հայտնել է, որ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանն այսօր հրավիրվել է ԱԱԾ` հայտնի գործի շրջանակներում:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն