«Ի՞նչ է պետք ստորագրել». Դպրոցականը Պուտինին խնդրեց բաժանորդագրվել իր YouTube ալիքին, բայց ՌԴ առաջնորդը չհասկացավ, թե ինչ անել

Այսօր համացանցը պայթեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Եգոր անունով աշակերտի երկխոսության տեսանյութը։

Եգորը Պուտինին խնդրեց բաժանորդագրվել իր You-Tube ալիքին , որը կոչվում է Красная вилка:

Պուտինը սկզբում չհասկացավ, թե ինչի մասին է խոսքը։

Ի՞նչ է պետք … ի՞նչ է պետք ստորագրել: Եգոր՛, ի՞նչ ստորագրեմ: Ես չհասկացա, թե ինչ պետք է ստորագրեմ,- հարցրեց Պուտինը։

Աշակերտն արագ արձագանքեց և բացատրեց նախագահին, թե ինչ նկատի ունի: Պուտինը խոստացավ կատարել Եգորի խնդրանքը:

Ավելի վաղ ՌԴ առաջնորդը հայտարարել էր, որ սոցիալական ցանցերում հաշիվ չունի: Հետեւաբար, խնդրանքը կատարելու համար նա պետք է գրանցվի YouTube տեսահոսթինգում, որը պատկանում է ամերիկյան Google կորպորացիային:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն