Իջևանում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիրը»

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Տավուշի մարզի Իջևան քաղաքում տեղի ունեցած ընտրությունների վերջնական արդյունքները, որոնք Կապանի ընտրությունների արդյունքների հակառակ պատկերն ունեն։

Այսպիսով`  «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ընտրություն կատարած քաղաքացիների 80.78%-ը, իսկ  Հայ Հեղափոխական Դաշնակցությունը` 15.87%-ը։ Անվավեր է ճանաչվել քվեաթերթիկների 3.35%-ը։

«Ինչպես և ասել էի ԱԺ ամբիոնից՝ սա է սպասվում ցանկացած դեպքում, երբ խորհրդարանական ընդդիմությունը ցանկացած մի ՏԻՄ-ի կմասնակցի իր դեմքով և ոչ «բեղ-մորուս» կպցրած»,- գրել է  Ալեքսանյանը:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն