Իլոն Մասկը կորցրել է իր գերհարուստ կարգավիճակը

Իլոն Մասկի կարողությունը նվազել է 200 միլիարդ դոլարից

Մոլորակի վրա ոչ մի մարդ 200 միլիարդ դոլարից ավելի կարողություն չունի: Իլոն Մասկը կորցրել է գերհարուստի կարգավիճակը, ում կարողությունը կրճատվել է 13,3 միլիարդ դոլարով։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը ։

Tesla-ի սեփականատերն այժմ ունի 198,6 միլիարդ դոլար կարողություն՝ ըստ Bloomberg Billionaires ինդեքսի: Միլիարդատերը վնասներ է կրել չորս օր անընդմեջ Tesla-ի բաժնետոմսերի անկման պատճառով. գնանշումները հասել են նվազագույնին հոկտեմբերից ի վեր՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով ամբողջ աշխարհի արժեթղթերի շուկաների անկման ֆոնին:

Ընդհանուր առմամբ, Մասկն այս տարի կորցրել է 71,7 միլիարդ դոլար, ինչն ավելին է, քան հաջորդ երեք ամենահարուստ մարդկանց ընդհանուր ունեցվածքը: Կարողության անկումը պայմանավորված էր Ուկրաինայում աշխարհաքաղաքական լարվածությամբ և կենտրոնական բանկի ագրեսիվ տրամադրություններով: Այնուամենայնիվ, Իլոն Մասկը շարունակում է մնալ աշխարհի ամենահարուստ մարդը։

Նրա հարստությունը հասել է գագաթնակետին 2021 թվականի նոյեմբերի 4-ին, երբ Tesla-ի բաժնետոմսերը հասել են ռեկորդային բարձր մակարդակի: Սակայն դրանից մի քանի օր անց Մասկը Twitter-ի իր հետևորդներին հարցրեց, թե արդյո՞ք նա պետք է վաճառի իր բաժնետոմսերի մի մասը, ինչի պատճառով ընկերության գնանշումները կտրուկ անկում ապրեցին:

Բացի Մասկից, պատմության մեջ միակ մարդը, ով երբևէ ունեցել է ավելի քան 200 միլիարդ դոլար, եղել է Amazon- ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը: Նրա կարողության չափը գրեթե ողջ 2021 թվականին տատանվում էր այս նշագծի շուրջ, մինչև դեկտեմբերին վերջապես իջավ 200 միլիարդ դոլարից:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն