Իմ եղբոր գերեզմանի հետ գործ չունեք. զոհվածի եղբայրը՝ Փաշինյանին (տեսանյութ)

Այսօր Վայոց Ձոր կատարած այցի ընթացքում, ՀՀ-ում վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանը, սովորության համաձայն, շրջել է մարզի համայնքներում, ինչպես նաև՝ այցելել արցախյան վերջին պատերազմի ընթացքում նահատակված զինծառայողների շիրիմներին։ Պարզվում է, սակայն, նահատակված զինվորների ոչ բոլոր հարազատներն են ընդունել Փաշինյանի այցը։ Նրանցից ոմանք, նույնիսկ, արգելել և թույլ չեն տվել, որպեսզի երկիրը պարտության տարած վարչապետը մոտենա իրենց հարազատի շիրիմին և ծաղիկ խոնարհի. «Իմ եղբոր գերեզմանի հետ գործ չունեք, էս իշխանություններից ոչ մեկ ինձ չի աջակցել գտնելու իմ հարազատ եղբորը, ընդհակառակը, խանգարել են»,- Փաշինյանին հանդիմանել է մարզի բնակիչներից մեկը։

Մանրամասները` տեսանյութում.

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն