Իմ հրաժարականից հետո եթե ոմանք թեկնածու առաջադրեն՝«Իմ քայլն» ինձ կընտրի վարչապետ. Փաշինյան

Մենք պիտի ասենք, որ Հայաստանի Հանրապետությունում կա ապագա,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` Վայոց Ձորի մարզում ելույթի ժամանակ։

Չնայած Փաշինյանը դեռևս զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, սակայն, խախտելով օրենքները, էթիկայի նորմերը և հավասարության սկզբունքը, արդեն սկսել է քարոզարշավ իրականացնել Հայաստանի մարզերում։

Փաշինյանը նշեց նաև, որ իր հրաժարականից հետո ինքը երկու անգամ կառաջադրի իր թեկնածությունը որպես վարչապետ, իրեն չեն ընտրի, և Հայաստանը կգնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Սակայն, եթե ոմանք այլ թեկնածու առաջադրեն, ապա «Իմ քայլը» խմբակցությունն իրեն կընտրի և սրանով հարցը կփակվի։

Հիշեցնենք, որ վերջին սցենարի դեպքում Փաշինյանին 1 տարի հնարավոր չի լինի անվստահություն հայտնել։

Մանրամասները`  տեսանյութում.

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն