Ապրիլի 23-ին Ծիծեռնակաբերդի պուրակում շքեղ լուսային էֆեկտներով արխիվային լուսանկարների ցուցադրություն կկազմակերպվի

Ապրիլի 23-ին Ծիծեռնակաբերդի պուրակում շքեղ լուսային էֆեկտներով հագեցած արխիվային լուսանկարների ցուցադրություն կկազմակերպվի։ Այս մասին «Փաստարկ» լրատվականին հայտնի դարձավ ԿԳՄՍ նախարարությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ։ Այս նպատակով, արդեն նախօրեից, հուշահամալիրի տարածքում նախապատրաստական լայնածավալ աշխատանքներ են սկսվել։

Տեղեկացնենք, որ միջոցառումը տեղի կունենա ԿԳՄՍ նախարարության հովանու ներքո։

«Փաստարկ» լրատվականին մոտ կանգնած ԿԳՄՍ աղբյուրը ուշագրավ մանրամասներ է հայտնում միջոցառման կազմակերպման վերաբերյալ։ Պարզվում է՝ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թրքասեր տնօրեն Հարություն Մարությանն, ի սկզբանե, ցանկություն էր հայտնել, որպեսզի լուսանկարների ցուցադրությունը տեղի ունենա Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի՝ 12 քարե սալերից բաղկացած Հավերժության տաճարի սյուների վրա, ճիշտ այն տեղում, որտեղ անցյալ տարի տեղի ունեցավ հազարավոր մեր հայրենակիցների, այսպես կոչված, վիրտուալ երթը, որի արդյունքում՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները կարճ համարին ուղարկելով իրենց և իրենց հարազատների անունները, արտապատկերեցինք դրանք հուշակոթողի սյուների վրա։

Շրջանցելով հարցը, թե հետագայում ինչպիսի՞ մեկնաբանություններ և բացատրություններ վերագրվեցին, այսպես կոչված, վիրտուալ այդ երթի առնչությամբ, տեղեկացնենք, որ այս տարի շքեղ լուսային էֆեկտներով արխիվային լուսանկարների ցուցադրությունը կուղեկցվի Ջուզեպպե Վերդի «Ռեքվիեմ» երաժշտությամբ, զարմանալի զուգատիպությամբ՝ ավանդական «Ջահերով երթ»-ին զուգահեռ՝ նույն օրը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն