Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն այլևս չի կրում ամուսնական մատանի (լուսանկարներ)

Նիկոլ Փաշինյանը սկսել է ամուսնական մատանի չկրել։ ՀՀ կառավարության «YouTube»-ի պաշտոնական էջի ուսումնասիրության արդյունքում MediaHub.am-ը պարզել է, որ Փաշինյանը մինչև հոկտեմբերի 15-ը հրապարակված բոլոր տեսանյութերում ձախ ձեռքին կրել է ամուսնական մատանի։ Հոկտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 21-ը Փաշինյանը հրապարակային որևէ ելույթ կամ հանդիպում չի ունեցել։ Իսկ ահա հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ նա արդեն ամուսնական մատանի չէր կրում։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն