ԻՆՉՊԵՍ ԿԱՊ ՀԱՍՏԱՏԵԼ «ԱՐԻՆ-ԲԵՐԴ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ ՀԵՏ



Օրեր առաջ հայտարարվեց «Արին-Բերդ» համահայկական քաղաքական, տնտեսական և գիտատեխնիկական հետախուզական կառույցի ստեղծման մասին:
Այժմ հակիրճ այն մասին, թե ի՞նչ նպատակների է ձգտում և ի՞նչ գործունեություն է իրականացնում «Արին-Բերդ» հետախուզական կառույցը:
— Հայաստանի պետական և հասարակական անվտանգության ամրապնդմանը, նրա տնտեսության բարգավաճմանը օժանդակել և նպաստել ցանկացող մարդկանց, տեխնոլոգիաների, բիզնես նախագծերի, ֆինանսական, տեխնիկական և այլ կառույցների որոնում:
Հավաքված  բոլոր տեղեկությունները, որոնք անմիջականորեն կառնչվեն ՀՀ Պետական անվտանգությանը, անհապաղ կփոխանցվեն ՀՀ ԱԱԾ ` հետագա ընթացքը լուծելու նպատակով:

Հավաքված տնտեսության բարգավաճմանը նպաստող՝ նոր տեխնալոգիաներ, բիզնես նախագծեր, նորարարական ծրագրեր, նանոտեխնալոգիաներ և այլն, իրատեսական լինելու դեպքում կստանան «Արին-Բերդ» հետախուզական կառույցի օժանդակությունը Հայաստանի Հանրապետությունում կյանքի կոչվելու նպատակով:
Կառույցը ստեղծելու նպատակով դեռևս 1999թ-ին Սերժ Սարգսյանի հետ հանդիպել է «Արին-Բերդ» հետախուզական կառույցի նախաձեռնող խմբի համակարգող՝ իրավապաշտպան Ալբերտ Գայամյանը, սակայն խոստումներից բացի գործն առաջ չի գնացել:
2018թ-ի տեղափոխությունից հետո, «Արին-Բերդ» համահայկական քաղաքական, տնտեսական և գիտատեխնիկական հետախուզական կառույցի ծրագիրը կրկին Ալբերտ Գայամյանի կողմից ներկայացվել է նոր իշխանությանը, ցավոք, ինչպես բոլոր դեպքերում, այս դեպքում նույնպես պսեվդոհեղափոխական իշխանությունը շարունակել է Սերժ Սարգսյանի ապազգային քաղաքականությունը և խոստումներից գործի չի անցել:
Ներկայումս կառույցը գործում է առանց կառավարության որևէ աջակցության ՝ միմիայն ստեղծողների հայրենասիրության և սեփական ռեսուրսների շնորհիվ:

«Արին-Բերդ» համահայկական քաղաքական, տնտեսական և գիտատեխնիկական հետախուզական կառույցին անդամագրվել և համագորցակցել ցանկացող հայրենիքի նվիրյալները կարող են կառույցի հետ կապ հաստատել  a-013@ya.ru էլեկտրոնային փոստի միջոցով:

«Արին-Բերդ» հետախուզական կառույցի նախաձեռնող խմբի համակարգող՝ Ալբերտ Գայամյան
«Հայոց Հայրենիք» կուսակցության Գլխավոր Քարտուղար՝ Արտակ Գալստյան

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն