Ֆեյսբուքյան օգտատեր Արփի Խաչատրյանն իր տեսախցիկով ֆիքսել է Հայաստանի Հանրապետության Հրապարակի շատրվաններին հարակից տարածքի քանդման աշխատանքները։ Արդյո՞ք անմխիթար վիճակում էր այդ տարածքը։ «Փաստարկ» լրատվականը գնալու է այս աշխատանքների պատճառների և նպատակների հետքով։ Նկատենք սակայն, որ աշխատանքներին զուգահեռ շատրվանները շարունակում են աշխատել։