Ինչու՞ Եվրոպայում ծավալվեց Covid-19-ի ապստամբությունը, ինչի՞ դեմ են ակտիվիստները

Հանգստյան օրերին եվրոպական մի շարք քաղաքներում ակտիվիստներն այրել են ավտոմեքենաներ և բախվել ոստիկանների հետ

Եվրոպայի շատ խոշոր քաղաքներում տեղի են ունենում բողոքի լայնամասշտաբ ակցիաներ` ընդդեմ  Covid-19-ի «միջոցառումների». այրվում են մեքենաներ, բախումներ են տեղի ունենում ոստիկանների հետ։ Ոստիկանական ուժերն արցունքաբեր գազով և ջրցան մեքենաներով փորձում են ցրել ցուցարարներին։

Վերջին շաբաթներին և՛ հիվանդության դեպքերի թիվն աճել է, և՛ եվրոպական քաղաքներում բռնի գործողությունները…

Anadolu գործակալությունն ուսումնասիրել է Եվրոպայում զայրույթի պատճառն ու Covid-19 խռովության նախապատմությունը։

Հանգստյան օրերին եվրոպական շատ երկրների փողոցներում լարվածություն է տիրել։

Նիդեռլանդներում բախումներ` ցուցարարների և ոստիկանների միջև

Նիդեռլանդներում ցուցարարները բախվել են ոստիկանների հետ, քարեր են շպրտել, ավտոմեքենաներ են այրվել։ Իրավապահները պատասխանել են մահակներով, շներով, ձիերով, ջրցան մեքենաներով, անգամ` օդ են կրակել։

Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյուտեն մի քանի գիշեր անընդմեջ տեղի ունեցած գործողությունները որակել է որպես «մաքուր բռնություն»։

Բելգիայում ոստիկանությունը ջրցան մեքենաներով քշում է ցուցարարներին։

Բողոքի լայնածավալ ալիքը հանգեցրել է նաև բռնությունների Բելգիայում։ Ոչնչացվել են ոստիկանական մեքենաներ. ի պատասխան կիրառվել է արցունքաբեր գազ է և ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ։

Բելգիայում դիմակը պարտադիր է դարձրել 10 տարեկանից բարձր բոլորի համար, իսկ 5-11 տարեկան երեխաները կպատվաստվեն

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում շաբաթ օրը 40 հազար մարդ հավաքվել է փողոցներում ծայրահեղ աջ «Ազատություն» կուսակցության կազմակերպած ակցիաներին։

Ցույցեր են անցկացվել նաև Իտալիայում, Դանիայում և Խորվաթիայում։

Ավստրիայում պատվաստումը կդառնա պարտադիր

Ընդվզմանն ուղղված կարճ պատասխանը նոր Covid-19 սահմանափակումների ներդրումն է։

Նիդեռլանդներում եռշաբաթյա մասնակի լոքդաուն է մտցվել Covid-ի դեպքերի ռեկորդային աճից հետո։ Բարերն ու ռեստորանները շուտ կփակվեն, բազմությունը չի կարողանա հավաքվել մարզական միջոցառումներին։

Բելգիայում խստացվել է դիմակների կիրառումը. Այն ռեստորանները, որտեղ Covid-ի վկայական է պահանջվում, նաև դիմակ կպահանջվի: Դեկտեմբերի կեսերին աշխատանքը կդառնա հեռավար, շաբաթական չորս օր:

Մնացած տարածաշրջանում, հատկապես այնպիսի երկրներում, ինչպիսիք են Գերմանիան, Հունաստանը և Չեխիան, նմանատիպ պրակտիկա կա՛մ իրականացվում է, կա՛մ օրակարգային է:

Բայց ամենադաժան սահմանափակումները նկատվում են Ավստրիայում:

Բացի ամբողջական արգելափակումից, որը բոլորից պահանջում է տանը մնալ, Ավստրիան դարձել է առաջին եվրոպական երկիրը, որը Covid-ի դեմ պատվաստանյութը դարձրել է պարտադիր պահանջ: Օրենքն ուժի մեջ կմտնի փետրվարին։

Չնայած հանրության հակազդեցությանը, Ավստրիայի վարչապետ Ալեքսանդր Շալենբերգը հայտարարել է, որ սահմանափակումները բխում են  պատվաստանյութի դեմ լինելու հանգամանքից։

Ոստիկանները QR կոդ են ստուգում

Չնայած պատվաստումների բարձր մակարդակին` Եվրոպայում վերջին շաբաթների ընթացքում կտրուկ աճել է այն մարդկանց թիվը, ովքեր կրկին հիվանդացել են Covid-ով։

Գերմանիայում և Նիդեռլանդներում անցած ամսվա համեմատ շաբաթական դեպքերի թիվը քառապատկվել է։ Ավստրիայում այն ​​աճել է հինգ անգամ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տնօրեն Հանս Կլյուգեն նախազգուշացրեց, որ մինչև մարտ ամիսը մոտ 500,000 մարդ կարող է մահանալ կորոնավիրուսից, եթե տարածաշրջանում հրատապ միջոցներ չձեռնարկվեն։ Ասելով, որ ինքը կողմնակից է բազմաթիվ սահմանափակումների, Կլյուգեն ասաց, որ պարտադիր պատվաստումը «վերջին միջոց» է։ Կլյուգեն հավելեց, որ ինքը որոշակի մարդաշատ միջավայրեր մտնելիս դիմակներ կրելու և Covid-ի անձնագրեր ցույց տալու կողմնակից է։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն