Ինձ տար ապագա…. Կարին Տոնոյանը` որդուն

Ինձ տար ապագա …..
Հիմա անցյալն է տերուտիրական հայոց ծիրերում,
Հիմա անգույն է ներկան, անիմաստ,
Իմաստը մնաց արնագույն հեռվում…..
Ես քեզ կորցրի:
Ու ցավից այրվող կարոտիս այգում
Լոկ մոխիր մնաց,
Մի մորմոք անտուն…..
Հիմա…. չէ, հիման էլ չունի երկունք, ոչինչ չի ծնում…
Երազանք չկա Ծիրանի ծովում,
Արևամուտի բոց ամպերի մեջ միայն ժպիտն է մարում տղերքի,
Որ տուն չդարձան քեզ պես, քեզ նման…..
Հիման…. այս հիման էլ չի ապրեցնում,
Թավալ է տալիս իր անկարողության, անհույսի ծովում,
Եղեգան փողից էլ բոց չի ելնում,
Ու բոց աչքերով խարտյաշ պատանին
Հիմա ինձ միայն երկինք է կանչում….
Անհույս հավատով, անհավատ հույսով…..
Ու ես՝ անցյալում հավերժ բանտարկված,
Իմ մենախցի խղճուկ անկյունում թաղում եմ
Անշուք, անիմաստ ու մերկ իմ միակ հ ի մ ա ն …
Ինձ տար ապագա…
կամ վերադարձրու քեզանով լցված անցյալը անդարձ:
Մեն, ապրեցրու ինձ, որ հասնեմ քո տուն….
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն