Իրան․ նշանակալի առաջընթաց Վիեննայի բանակցություններում

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը հայտարարել է նշանակալի առաջընթացի մասին, որը ձեռք է բերվել միջուկային գործարքի շուրջ Վիեննայում կայացած բանակցություններում։

-Բանակցությունների յուրաքանչյուր փուլը կարող է նշանակալի լինել, մենք չպետք է շտապենք։ Մենք հասել ենք նշանակալի առաջընթացի, սակայն դեռ կան առանցքային հարցեր,- հայտարարել է Սաիդ Խաթիբզադեն։ Իրանի ներկայացուցիչը նշել է, որ Վիեննայի բանակցությունները փակուղի չեն մտել։ Խաթիբզադեի խոսքով՝ ԱՄՆ պետք է չեղարկի բոլոր պատժամիջոցները, որից հետո Իրանը նրան կստուգի և միայն հետո՝ կիրագործի գործարքի պայմանները։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն