Իրանի դեմ ստվերային պատերազմը շարունակվում է (տեսանյութ )

Իրանի ռազմածովային նավում հրդեհ է բռնկվել։ Ողջ թիմը բարեհաջող ափ է հասել։ Այդ մասին տեղեկացնում է Fars գործակալությունը՝ վկայաբերելով Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի հայտարարությունը։

Տեղեկատվության համաձայն՝ նավի տախտակամածում շարունակվում են կրակի մարման աշխատանքները։ Նավը գտնվում էր Իրանի Ջասկ նավահանգստից քիչ հեռու՝ Օմանյան ծոցում։ Հրդեհի պատճառի մասին չի ծանուցվում։ Նավը ուսումնական վարժանք էր իրականացնում Պարսից ծոցում։

Իսկ РИА-Новости գործակալությունը հրդեհի դեպքից տեսանյութ է տարածել։

Ապրիլին Իրանը հայտարարեց, որ Կարմիր ծովում հարձակման է ենթարկվել «Սավիզ» նավը։ Արաբական ԶԼՄ-ների տվյալներով՝ նավը լողացող ռազմական հենակայան էր և պատկանում էր Իրանի իսլամական հեղափոխության պաշտպանության կորպուսին։ Մինչ այդ՝ Իրանի և Իսրայելի միջև ծովային մի շարք միջադեպեր են տեղի ունեցել։ Փորձագետներն այն որակում են որպես «ստվերային պատերազմ»։

2020թ մայիսին Իրանի ռազմական նավը պատահաբար վնասել է երկրի ռազմածովային ուժերին պատկանող այլ նավի, որի հետևանքով 19 ծովային է զոհվել, 15-ը` վիրավորվել։ Արտակարգ միջադեպը տեղի էր ունեցել Օմանյան ծոցում։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն