Ես հեռացնում եմ նրա աչքը` կյանքը փրկելու համար` «Սև բորբոսն» արդեն Իրաքում է, կան զոհեր. BBC (նկարներ 18+)

Հնդկաստանում մուկորմիկոզ սնկային հիվանդությամբ վարակվել է 9 հազար մարդ, 250 մարդ մահացել է։

Իրաքում հաստատել են մուկորմիկոզով վարակվածության դեպքեր։ Երկրի առողջապահության դեպարտամենտը հայտնել է 2 մահվան դեպքի մասին։ Այդ մասին տեղեկացնում է Rudaw-ն։ Առողջապահության դեպարտամենտի մամուլի խոսնակ Ջհի Կար Ամար Ալ Զամիլին տեղեկացրել է, որ առաջին մահը գրանցվել է Նասիրիա քաղաքում։ Մահվան վկայականում գրանցված է, որ մահվան պատճառը մուկորմիկոզն է։

Մուկորմիկոզը կամ «Սև բորբոսը» հայտնաբերվում է COVID-19 տարած մարդկանց շրջանում։ Բժիշկները ենթադրում են, որ հիվանդությունն առաջանում է COVID-19-ի ծանր ձևերի ստերոիդներով բուժման հետևանքով։

Մարդու օրգանիզմում մուկորմիկոզն ախտահարում է քիթը, թոքերը և գլխուղեղը։ Մահացությունն ընդհանուր առմամբ բարձր է` առաջին հերթին շաքարային դիաբետով, ուռուցքային հիվանդություններով և ՁԻԱՀ-ով հիվանդների շրջանում։

Տվյալների առկա բազան ցույց է տալիս, որ հիվանդության միակ բուժումն ախտահարված օրգանի հեռացումն է։ «Ես հեռացնում եմ նրա աչքը` կյանքը փրկելու համար։ Այսպես է աշխատում այս հիվանդությունը»,- պատմում է բժիշկներից մեկը, ով վիրահատության էր պատրաստում մուկորմիկոզով վարակված մի կնոջ ում մոտ երեք շաբաթ առաջ ստերոիդների մեծ դեղաչափերով բուժել էին COVID-19:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն