Իրանում, ջրի բացակայության պատճառով բողոքի ցույցերի ժամանակ, ցուցարարին գնդակահարեցին

Իրանի Խուժիստան նահանգում շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք բռնկվել են ջրի անբավարար մատակարարման պատճառով։ IRNA պետական ​​լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ցույցի մասնակից երիտասարդտղամարդուն գնդակահարել են։

«Հավաքի ժամանակ խռովարարները օդ են կրակել ՝ մարդկանց սադրելու համար, բայց, ցավոք, գնդակներից մեկը դիպել է տղամարդուն և տեղում սպանել նրան», — պատմել են տեղի իշխանության ներկայացուցիչները։ Վերջին 50 տարիների ընթացքում Իրանն առաջին անգամ բախվում այդքան խիստ երաշտի։ Նավթով հարուստ Խուժիստանը տառապում է ջրի պակասից․ ջրի ճգնաժամը վնաս է հասցրել գյուղատնտեսությանը և անասնաբուծությանը, հանգեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումների։ Բոլոր այդ հարցերի հետ կապված՝ բռնկվել են բողոքի ալիքներ․ մասնակիցներն անվադողեր են այրում և փակում են ճանապարհները: Անվտանգության ուժերը հատուկ միջոցներ են կիրառում ՝մարդկանց բազմությունը ցրելու համար:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն