Իրանը և Ռուսաստանը մտահոգ են Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերման համար

Իրանը և Ռուսաստանը մտահոգ են Աֆղանստանից զորքերի դուրսբերումից և «Թալիբանի» արագընթաց առաջխաղացումից։ Այդ մասին խոսվում է The Jerusalem Post հրատարակության վերլուծական հոդվածում, որում մասնավորապես ասվում է, որ եթե Աֆղանստանը փլուզվի՝  թալիբները կհասնեն մինչև Քաբուլ և հնարավոր է՝ Թուրքիայի, Քաթարի, Պակիստանի և մյուս երկրների հետ գործարք կնքեն։ Թվարկված երկրների շահերը ամենայն հավանականությամբ կպաշտպանվեն «Թալիբանի» ղեկավարած Աֆղանստանում։ Քաթարը հանդես է եկել որպես միջնորդ` թալիբների և ԱՄՆ-ի բանակցություններում։ Թուրքիան կամենում է հսկողություն սահմանել Քաբուլի օդանավակայանում, իսկ Պակիստանը միշտ է աջակցել թալիբներին։

Ուժերի այս դասավորվածությունը կարող է սպառնալ Ռուսաստանին և Իրանին։ Երկու երկրները, չնայած քննադատել են, սակայն ամեն դեպքում՝մտածել են, որ ԱՄՆ-ի ներկայությունը Աֆղանստանում նպաստավոր է։ Միացյալ Նահանգների և արևմտյան մյուս երկրների գործունեությունը կարող էր օգտագործվել Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության, ինչպես նաև այլ երկրների պաշտպանության համար։

— ԱՄՆ-ի հեռանալը Աֆղանստանից Մոսկվայի գլխացավանքն է, որը զգուշանում է, որ մարտական գործողությունների սաստկացումը փախստականների հոսք կհրահրի իր երկիր, կնպաստի ջիհադականությանը և նույնիսկ կարող է քաղաքացիական պատերազմ հրահրել նախկին խորհրդային հանրապետություններից մեկում,- ռուս անանուն դիվանագետի խոսքը մեջբերում է Reuters-ը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն