Al Arabiya. Թուրքերը մտադիր են Աֆղանստան ուղարկել սիրիացի վարձկաններին

Սաուդների Al Arabiya-ն մեջբերում է մարդու իրավունքների՝ Սիրիական կենտրոնի տնօրեն Ռամի Աբդուլռահմանի խոսքն այն մասին, որ Թուրքիան մտադիր է հազարավոր սիրիացի վարձկաններ ուղարկել Լիբիա, այնուհետև Ադրբեջան՝ նոր պայմանագրերով։ Թուրքիան սկսել է բանակցությունները սիրիական ընդդիմության հետ՝ վարձկաններից ոմանց Աֆղանստան ուղարկելու համար՝ Քաբուլի օդանավակայանը պաշտպանելու պատրվակով, երբ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները զորքերի դուրս կբերեն Աֆղանստանից։

Աբդուլռահմանի խոսքով՝ ի տարբերություն Լիբիայի և Արցախի՝ վարձկանները կաշխատեն այլ պայմաններով։ Թուրքական անվտանգության ընկերությունները վարձելու են նրանց՝ պաշտոնական պայմանագրերով։ Գործընթացը կսկսվի սեպտեմբերին, և այն կհսկի թուրքական հետախուզությունը։ Աշխատավարձը կտատանվի 2000-3000 դոլարի սահմաններում։ Ոչ թուրքական իշխանությունները, և ոչ էլ սիրիական խմբավորումները չեն մեկնաբանում այս հարցը։

Արդյո՞ք այս վարձկանները կրկին ուղղություն կվերցնեն դեպի Հայաստան, դեռ պարզ չէ։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն