Իրաքում` կորոնավիրուսի բաժանմունքում թթվածնի բալոններ են պայթել, կան զոհեր (տեսանյութ)

Իրաքի Էն-Նասիրիա քաղաքի «Իմամ Հուսեին» հիվանդանոցում բռնկված հրդեհի արդյունքում մահացել է 77 մարդ։ Այս բժշկական հաստատությունում բուժվում էին կորոնավիրուսով հիվանդները։

Հրդեհը բռնկվել է հիվանդանոցում` թթվածնի բալոնների պայթյունի հետևանքով։ Դեռևս հայտնի չէ բալոնների պայթյունի պատճառը։

Նշենք, որ թթվածնի բալոնները կարող են պայթել, եթե դրանց ձեռք են տալիս յուղոտ կամ որևէ քսուքով օծված ձեռքերով։ Եղեք զգույշ ու տեղեկացված։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն