Իրավիճակը Սյունիքում. թարմացված

Սյունիքում եւ Գեղարքունիքում իրավիճակը շարունակում է գերլարված մնալ։ Համար 1 ՏԱԳՆԱՊ է տրված եւ մարտական վիճակի են բերված ու դեպի թշնամու դիրքերն են ուղղված  եւ հայկական զորամիավորումների, եւ ռուսական զորամիավորումների Գրադ համազարկային կայանները, ինքնագնաց Հաուբիցները։

Գորիս քաղաքի փողոցներում շրջում են ռուս զինվորականներ` մարտական զենքերով (պարետներ), ովքեր պահպանում են քաղաքացիների անվտանգությունը։

Հայկական կողմից տարվող բանակցությունները դեռ ցանկալի արդյունքներ չեն տվել։ Սեւ լիճը ու հարակից տարածքները, Վարդենիսի սար կամ Շիշպալի հատված և Ակունքի սարի հատվածները շարունակում են մնալ ադրբեջանական ԶՈւ վերահսկողության տակ։

Ադրբեջանին տրված է վերջնաժամկետ։

“Փաստարկ” լրատվականը կտեղեկացնի հետագա զարգացումների մասին։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն