Իշխող կոհորտան որոշել է ամեն գնով իր «տակն» առնել նաեւ ԲԴԽ-ն. իրավագետ

Իրավագետ Հրանտ Սարկիսովը գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է.«Որքան կանախատեսելի է դարձել Հայաստնում այն, ինչը կարելի կլինի սղացնել «արդարադատության» տակ։
Երբեք, ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին չեմ համակրել, նույնիսկ չէի պատկերացնի, որ ինչ-որ մի օր նրան սատարող կամ աջակցող գրառում կանեմ։
Ինչպես ասաց իմ դասախոսներից մեկը՝ «հակազդեցության տեսությունը» իր գործն անում է։
Իշխանությունների սրտի ԲԴԽ անդամը հանդիպում է Հանրապետություն քրեական հետապնդումները «վերահսկող»-ի՝ թիվ 1 Բորտի ժամանակավոր ուղեւորի օգնականի հետ։
Հանրապետության Նախագահը վիճարկում է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրեքնում փոփոխություներ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը։
Մի խումբ արկածախնդիրներ «պաշարում» են ԲԴԽ-ն՝ գլխավոր թիրախը, իհարկե, ԲԴԽ նախագահն է։
Ու ի՞նչ է տեղի ունենում։ ԲԴԽ Նախագահի նկատմամբ հարուցվում է քրեական գործ։ Հետո էլ, կասեք, որ այս կամ այն գործերը շինծու չեն, այս կամ այն գործերը խիստ անհրաժեշտ են եւ հետապնդում են կարեւորագույն լեգիտիմ նպատակ՝ արդարադատության իրականացում։
Чушь собачья… Իշխող կոհորտան որոշել է ամեն գնով իր «տակն» առնել նաեւ ԲԴԽ-ն։ Երեկ հայտնի տխրահռչակ սուբյեկտը հայտարարեց, որ «մեզ համար ոչ թե կարեւոր է դատաստանը, այլ՝ անկախ դատարանը»։ Ու մենք տեսնում ենք, թե ոնց է սուբյկետի օգնականի «տքնաջան» աշխատանքի արդյունքում՝ հարուցվում այս կամ այն քրեական գործը, այս կամ այն քրեական հետպնդումը, ավելին՝ մեղադրական եզրակացությունների մեջ շտկումներ մտցվում։
Սա է նրանց պատկերացրած «արդարադատությունը»։ Ու սույն սուբյեկտը հավակնում է ընտրություններ կազմակերպել, ավելին՝ կլինեն «չինական վարդեր», ովքեր կնպաստեն սուբյեկտի վերարտադրությանը»,- ամփոփում է իրավագետը։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն