Իսրայելում Զելենսկիին համարել են հրեա ժողովրդի ամոթը

Իսրայելցի հայտնի ռազմաքաղաքական փորձագետ Յակով Քեդմին ծայրահեղ գնահատական է տվել Ուկրաինայի նախագահի պաշտոնում հայտնված Վլադիմիր Զելենսկիին։
Նա ելույթ է ունեցել իսրայելական՝ Iton.TV-ի եթերում։ Սովորաբար միանգամայն զուսպ Յակով Իոսիֆովիչը, ով իսրայելական հատուկ ծառայության վետերաններից է, այս անգամ իր զգացունքները չի թաքցրել։
«Այս անպիտանը, ծաղրողը, որ խայտառակություն է ինչպես հրեա, այնպես էլ Ուկրաինայի ժողովրդի համար, ինչպե՞ս կարող եք մեկնաբանել: Նա հասկանո՞ւմ է, թե ինչ է ասում և անում: Մարդ՝ առանց ամոթի, առանց խղճի: Ինչի՞ն է հասցրել իր երկիրը»,- ասել է նա։
Քեդմին կոչ է արել Զելենսկիին՝ նայել մարդկանց աչքերին և հիշել, որ նա ոչ միայն չի կատարել իր ոչ մի խոստումը, այլ արել է հակառակը։
«Նույնիսկ այս բռնության ենթարկված, ծեծված, բռնաբարված Ուկրաինայում նա հավելեց մի բան, որը նախկինում չկար: Մատների վրա հաշված մարդիկ կարող են նման լկտիությամբ, այդպիսի արհամարհանքով վերաբերվել իրենց ժողովրդի նկատմամբ: Ես նկատի ունեմ այն ​​մարդկանց, ում պետության ղեկավարն է նա, և ես ամոթի զգացում ունեմ, որ նրան լույս աշխարհ է բերել հրեա մայրը: Ավելի լավ կլիներ՝ չծնվեր»,- բացականչել է Քեդմին։
Նախկինում բոլոր հարցերում հետևողական անձնավորությունն իր կարծիքներում հաստատուն է։ Նա ռուսական՝ ТВЦ հեռուստաալիքով հայտարարել է, որ իսրայելական իշխանությունները, ովքեր հաշվի չեն առնում ուկրաինական իշխանությունների նացիստամետ բնույթը, համարվում են ամոթ Իսրայել պետության համար։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն