Իտալիան դադարեցրել է երիտասարդների շրջանում AstraZeneca-ի ներարկումը. Լիգուրիա շրջանում արդեն գրանցվել է 6 երիտասարդի մահ։

Իտալական Գենույա քաղաքի (նավահանգստային քաղաք է` Իտալիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Լիգուրիա շրջանում) Սան Մարտինո հիվանդանոցում մահացել է տեխնոլոգիական քոլեջի 18-ամյա ուսանողուհի Կամիլլա Կանեպան։ Ինչպես հայտնում է ANSA-ն, մայիսի 25-ին Կամիլլային և նրա 20-ամյա քրոջը «Բաց դռների» օրվա շրջանակներում ներարկվել է AstraZeneca կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութ։

ANSA գործակալությունը հայտնում է, որ աղջիկը հիվանդանոց է ընդունվել ս.թ. հունիսի 5-ին։ Հաջորդ օրը նա վիրահատվել է. կատարվել է գլխուղեղի երակներից թրոմբի հեռացում։ Այնուհետև փորձ է կատարվել իջեցնել աղջկա ներգանգային ճնշումը։ Վիրահատությանը հաջորդող օրերին Կամիլլայի վիճակը գնահատվել է «կայուն ծանր»։ Սակայն, հունիսի 10-ին բժիշկները նրա մոտ գրանցել են գլխուղեղի մահ։ Այս դեպքը բողոքի ալիք է բարձրացրել իտալացիների շրջանում։ Գենույայի դատախազությունը գործ է հարուցել Կամիլլայի մահվան առիթով։

Սակայն, սա պատվաստանյութից մահվան միակ դեպքը չէր Գենույա քաղաքում։ Այստեղ ապրիլի 4-ին մահացել է 34-ամյա ուսուցչուհին, ով մարտի 22-ին նույնպես պատվաստվել էր AstraZeneca-ով։ Դիահերձման արդյունքում նրա մոտ հայտնաբերվել էր «գլխուղեղի երակային թրոմբոզ և ներգանգային արյունազեղում»։

Բացի նշված դեպքերից, Իտալիայի Լիգուրիա շրջանում գրանցվել է AstraZeneca և Pfizer պատվաստանյութերից մահվան ևս 4 դեպք։

Արդյունքում` Իտալիայում որոշում է կայացվել դադարեցնել երիտասարդների շրջանում AstraZeneca պատվաստանյութի կիրառումը։ Այժմ Իտալիայում AstraZeneca-ն կներարկեն միայն 60 և բարձր տարիքի քաղաքացիներին։ Իսկ երիտասարդները կստանան այլ պատվաստանյութ, եթե նույնիսկ առաջին ներարկումը եղել է AstraZeneca-ն է։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն