Ջոն Վարգան Daily Express-ի համար. մոտենում է Բելառուսի բռնազավթումը

Ռուսաստանի իշխանությունները նախապատրաստվում են կլանել Բելառուսը։ Այդ մասին ասվում է Daily Express-ի հրապարակման մեջ: Այս կարծիքը կիսել է Ատլանտյան խորհրդի Եվրասիական կենտրոնի ավագ գիտաշխատող Բրայան Ուիթմորը: Նա նշել է, որ ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, թե նման «անեքսիա» չի պատրաստվում՝ «աչքերին փոշի փչոցի է»:

«Կրեմլը գաղտնի, կայուն և մեթոդական կերպով հասնում է Բելառուսում իր ռազմավարական նպատակներին»,- ասել է Ուիթմորը:

Ընդհանուր առմամբ՝ հրապարակման մեջ ասվում է, որ Ռուսաստանը փորձում է օգտագործել տնտեսական ու քաղաքական մեխանիզմները ՝ երկու երկրների «միաձուլումը» կազմակերպելու համար:

Ուիթմորի խոսքով ՝ Բելառուսի տնտեսությունը մեծապես կախված է ռուսական նավթի ներմուծումից և կալիումական պարարտանյութերի արտահանումից: Ռուսաստանի միջոցով ապրանքներ արտահանելու Լուկաշենկոյի համաձայնությունը զիջում է և ազդանշան, որ Ռուսաստանն աստիճանաբար իր վերահսկողության տակ է վերցնում հարևան երկրի տնտեսությունը:

Հոդվածը նաև բարձրաձայնել է ռազմական վերլուծաբան և ռազմաօդային հիմնախնդիրների վերլուծության կենտրոնի աշխատակից Մայքլ Քոֆմանի տեսակետը, համաձայն որի՝ Ռուսաստանը մտադիր է ամրապնդվել Բելառուսում` ռազմական ոլորտում պարբերական վարժանքների միջոցով: Այս տարի «որակական բեկում» է գրանցվել Բելառուսում ռուսական զինված ուժերի ներկայության առումով,- հավելել է նա:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն