Այսօր մենք շատ մտահոգված ենք մեր տարածաշրջանի անվտանգության հարցով,- լրագրողների հետ զրույցում նշեց Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը։ «Կապանից մինչև Գորիս ճանապարհները թուրք են։ Իրենց լկտի պահվածքը բոլորիս է մտահոգում, օրինակ թույլ չեն տալիս իրենց մեքենայի կողքով մեքենա անցնի»
Ասում են` Սյունիքն անվտանգ է, ինչո՞վ է անվտանգ,- հարցնում է Փարամազյանը,- ո՞նց կարող է թուրքը մեզ բարեկամ լինի` հավելում է նա։
«Երբ պատերազմը սկսվեց, առաջինը մենք նետվեցինք մարտի դաշտ` որպես զինվոր։ Իսկ 18-20. տարեկանները լրիվ հերոս տղաներ են, նրանք մեզնից առավել են արել։ Բայց քաղաքական թե դիվանագիտական քայլը տապալեց ամենը։ Անկեղծ ասած` մենք հայտնվել ենք ստորացված վիճակում։ Մենք այսպիսի վիճակում չենք եղել։ Այս ինշխանությունը թույլ է, իր հետ հույսեր կապել չենք կարող»,- նշում է Քաջարանի համայնքի ղեկավարը։
Մանրամասները` տեսանյութում.