ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնն իր պաշտոնական կայքէջում հայտնում է, որ ԱՄՆ-ում COVID-19-ի դեմ պատվաստանյութ կարող է ստանալ 16 տարեկան և բարձր տարիքի յուրաքանչյուր քաղաքացի:
Ինչպես հայտնի է, բոլոր այս պատվաստանյութերը դեռևս գտնվում են կլինիկական փորձարկումների փուլում (III և IV փուլեր), իսկ մանկական տարիքում լիովին արգելված են։ Հիշեցնենք, որ մանկական տարիք է համարվում 0-18տարեկանը։
ԱՄՆ պարենի և դեղամիջոցների գործակալության (FDA) կայքից տեղեկանում ենք, որ Moderna ու Janssen կազմակերպությունների արտադրության պատվաստանյութը խորհուրդ է տրվում 18 տարեկանից բարձր անձանց։ Իսկ Pfizer պատվաստանյութը` 16 տարեկանից սկսած։
Ստացվում է, որ, այնուամենայնիվ ամերիկյան Pfizer ընկերությունն իրականացրել է կլինիկական փորձարկումներ երեխաների շրջանում, ինչն արգելված է միջազգային մի շարք փաստաթղթերով։