ԿԳՄՍ-ն պարտադրում է պատվաստվել` ի հեճուկս ԵԽԽՎ բանաձևի և Նյուրնբերգյան կոդեքսի (փաստաթուղթ)

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հետևյալ բովանդակությամբ նամակ է հղել ՀՀ մարզպետարանների գլխավոր քարտուղարներին`

 

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանին

ՀՀ Կոտայքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Լևոն Պետրոսյանին

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանին

ՀՀ Տավուշի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանին

ՀՀ Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղարի

պաշտոնակատար Կամո Աշրաֆյանին

ՀՀ Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանին

ՀՀ Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանին

ՀՀ Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղարի

պարտականությունները կատարող Գեղամ Բաղդասարյանին

ՀՀ Արմավիրի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արամ Հովհաննիսյանին

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանին

 

Հարգելի՛ գործընկեր,

       Հայտնում եմ, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթական ուսումնական հաստատություններից պարբերաբար ստանում է տարաբնույթ հարցումներ, ինչն   իրավական ակտերին չտիրապետելու կամ չկիրառելու հետևանք է: Հարկ է նշել, որ աշխատանքային գործունեությունն իրականացնելիս ուսումնական հաստատության տնօրենը պետք է հիմք ընդունի դպրոցի կանոնադրությամբ իրեն վերապահված պարտականությունները, կիրառի ոլորտը կարգավորող օրենսդրական ակտերը: Վերոնշյալ ենթաօրենսդրական իրավական ակտերի պահանջներին չտիրապետելու և դրանց վերաբերյալ հարցումներ իրականացնելու պարագայում անհրաժեշտություն կառաջանա պարզաբանում ներկայացնել նախարարություն՝ դրանց չտիրապետելու կամ չկիրառելու վերաբերյալ:

Տեղեկացնում եմ նաև, որ ՀՀ արդարադատության նախարարությունը ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ մշակում են կարգավորումներ՝ պատվաստումների անհրաժեշտության վերաբերյալ, համաձայն որոնց ուսումնական հաստատությունների անձնակազմի շրջանում անհրաժեշտ է լինելու ունենալ պատվաստումների առավելագույն ցուցանիշ՝ հաշվի առնելով աշխատակիցների և սովորողների առողջության ապահովումը: Նշված կարգավորումների պահանջը չբավարարելու պարագայում ուսումնական հաստատություններում կգործեն սահմանափակումներ՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի N 24-Ն հրամանով հաստատված պահանջների:

Խնդրում եմ Ձեր հանձնարարականը համապատասխան ստորաբաժանմանը՝ տեղեկացնել մարզպետարանի ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններին:

 

«Փաստարկ» լատվականը ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանին և բոլոր պատկան կառույցների ղեկավարներին հիշեցնում է, որ 2021 թվականի հունվարին ԵԽԽՎ-ն ընդունել է 2361 բանաձևը, որի 7.3.1-ի համաձայն`

Պատվաստումների կիրառման (արդյունավետության) բարձրացման նպատակով պատկան կառույցները ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ապահովել (երաշխավորել) քաղաքացիների տեղեկացված լինելու իրավունքն առ այն, որ ՊԱՏՎԱՍՏՈՒՄԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ՊԱՐՏԱԴԻՐ և ՈՐ ՈՉ ՉՊԵՏՔ Է ԵՆԹԱՐԿՎԻ`

  • քաղաքական
  • սոցիալական
  • կամ այլ տեսակի ճնշման, որպեսզի պատվաստվի,  ԵԹԵ ՔԱՂԱՔԱՑԻՆ ԻՆՔԸ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՊԱՏՎԱՍՏՎԵԼ։

Տիկին Անդրեասյանին հիշեցնում ենք նաև, որ գոյություն ունի 1947 թվականին ընդունված ՆՅՈՒՐՆԲԵՐԳՅԱՆ ԿՈԴԵՔՍ, որը  նույնպես միջազգային փաստաթուղթ է և կարգավորում է մարդկանց շրջանում բժշկական կլինիկական փորձարկումների  կատարման կարգը։

Այս կոդեքսի կարևորագույն դրույթներից է այն, որ` կլինիկական փորձարկման համար ԲԱՑԱՐՁԱԿ և ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆ Է ՄԱՐԴՈՒ ԱԶԱՏ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ և ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ։

 

Կարծում ենք` տիկին Անդրեասյանի համար կարևոր է իմանալ նաև, որ ՀՀ Սահմանադրության 25-րդ հոդվածի համաձայն`

  •  Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունք:
  • Ոչ ոք չի կարող առանց իր ազատ և հստակ արտահայտած համաձայնության ենթարկվել գիտական, բժշկական կամ այլ փորձերի: Մարդը նախապես տեղեկացվում է նման փորձերի հնարավոր հետևանքների մասին:

 

Իսկ հոդված 29-ը ԱՐԳԵԼՈՒՄ Է ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ`

Խտրականությունը` կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։

 

Առողջապահության նախարարության աշխատակիցներին և պատվաստումներ իրականացնող անձնակազմի անդամներին էլ ցանկանում ենք հիշեցնել, որ նույն ՆՅՈՒՐՆԲԵՐԳՅԱՆ ԿՈԴԵՔՍԻ համաձայն` այս ամբողջ գործընթացի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԿՆՈՒՄ Է ՆԵՐԱՐԿՈՒՄԸ ԿԱՏԱՐՈՂ ԱՆՁԻ ՈՒՍԵՐԻՆ։

 

ՈՉ ՈՔ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԿԱՆԳՆԵԼ ՆՅՈՒՐՆԲԵՐԳՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌԱՋ։ ԴՈՒ ՆՈՒՅՆՊԵՍ !!!

 

 

Նյութից օգտվելիս` հղումը Pastark.am-ին պարտադիր է։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն