«Տասնամյակի ամենավատ արդյունքը». ԱՄՆ-ում ցնցված են մարմնամարզիկների պարտությունից

Tokyo 2020 Olympics — Gymnastics — Artistic — Women’s Team — Final — Ariake Gymnastics Centre, Tokyo, Japan — July 27, 2021. Simone Biles of the United States wearing a protective face mask looks on REUTERS/Dylan Martinez TPX IMAGES OF THE DAY

Ռուսաստանի կանանց գեղարվեստական ​​մարմնամարզության ազգային հավաքականը հաղթեց Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերում: Երկրի նորագույն պատմության մեջ առաջին անգամ ռուս մարմնամարզիկները ոսկե մեդալներ նվաճեցին թիմային բազմամարտում: Ազգային մարզիկների վերջին հաղթանակն այս կարգում ձեռք է բերվել 1992 թվականին Բարսելոնայում կայացած խաղերում` գրում է ՌԻԱ Նովոստին։

Տոկիո-2020 օլիմպիական խաղերում ռուս մարզիկները ներկայանում են Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի (ՌՕԿ) թիմի կազմում: Կանանց բազմամարտում չեմպիոն դարձան Վլադիսլավա Ուրազովան, Վիկտորիա Լիստունովան, Լիլիա Ախայմովան և Անգելինա Մելնիկովան: Երկրորդ տեղը բաժին հասավ ԱՄՆ-ի հավաքականին, որոնք վերջին երկու օլիմպիական խաղերի հաղթողներ էին:

Առաջին ելույթից հետո ամերիկուհիները կորցրեցին իրենց առաջնորդ Սիմոնե Բայլսին: 2016 թվականի խաղերի քառակի օլիմպիական չեմպիոնը, առանցքային թռիչք կատարելուց հետո, անհաջող վայրէջք կատարեց և փոխարինվեց: Ըստ ամերիկյան NBC հեռուստաընկերության մեկնաբան Ջոն Ռոտլիսբերգերի, Բայլսի փոխարինումը պայմանավորված էր նրանով, որ անհաջող ելույթ ունենալու պատճառով մարզիկը «լուրջ հոգեբանական խնդիրների առաջ է կանգնել» և բացի այն բանից, որ վայր ընկավ վայրէջքի ժամանակ, մարմնամարզուհին նաև կոպիտ սխալ թույլ տվեց ՝ կատարելով ընդամենը մեկ ու կես շրջադարձ՝ պահանջվող երկուսուկեսի փոխարեն: Սակայն հետագայում ԱՄՆ գեղարվեստական ​​մարմնամարզության ֆեդերացիայի ղեկավարությունը հերքեց Բայլսի հոգեբանական խնդիրների մասին հաղորդագրությունն ՝ ասելով, որ վնասվածքի պատճառով մարզիկը հարկադրաբար է փոխարինվել:

«Սիմոնե Բայլսը բժշկական խնդիրների պատճառով դուրս բերվեց թիմային մրցաշարի եզրափակչից: Նա ամենօրյա փորձաքննություն կանցնի ՝ պարզելու համար հետագա ելույթներում մասնակցելու հնարավորությունը», — ասված է հայտարարության մեջ:Ամերիկացի լրագրողները համոզված են, որ իրենց ազգային հավաքականի պարտությունը պայմանավորված է հենց թիմի բացարձակ առաջատարի վնասվածքով: «Երբ Սիմոնան դուրս մնաց պայքարից, մեր թիմի շանսերը ոսկե մեդալի համար կտրուկ նվազեցին։ Առանց Բայլսի, ամերիկացի մարմնամարզիկները պայքարում էին ամբողջ ուժով՝ կազմի մեծ բացը լրացնելու համար: Չնայած որ ՌՕԿ թիմի մարզիկներին հասնելու բոլոր հնարավորությունները կային, ամերիկուհիները միևնույնն է չկարողացան հասնել իրենց նպատակին: Մեր բոլոր հույսերը խորտակվեցին, երբ Ջորդան Չիլեսն ընկավ ազատ ոճի վարժություն կատարելու ժամանակ: Այդ անհաջողությունից հետո Անջելինա Մելնիկովային պարզապես պետք էր խուսափել աղետից, և նա կատարեց իր առաջադրանքը ՝ թիմի ընդհանուր արդյունքն այն աստիճանի հասցնելով, որ էապես գերազանցեց ԱՄՆ-ի հավաքականի ցուցանիշները»,- ասվում է գրառման մեջ:

Նույնը գրել է Sporting News պորտալը ՝ տպագրելով գրավիչ վերնագրով հոդված — «ԱՄՆ ազգային հավաքականը զարմանահրաշ եզրափակչում, ՌՕԿ թիմի դեմ խաղում, պարտվեց Սիմոնե Բայլսի վնասվածքի պատճառով»:

Նույն դիրքորոշմամբ խոսեցին նաև The Athletic հեղինակավոր ամսագրի հեղինակները, ովքեր նշեցին`  Բայլսի հետ միասին ամերիկացի կանայք մրցույթի ֆավորիտներն էին: «Սիմոնե Բայլսը սպորտի աշխարհի ամենամեծ անուններից մեկն է: Նա Ռիո դե Ժանեյրոյի խաղերում նվաճեց չորս ոսկե մեդալ և աշխարհի բազմակի չեմպիոն է: Նա եկավ Տոկիո ՝ որպես անվիճելի ֆավորիտ և ստիպված էր պաշտպանել իր թիմի չեմպիոնության տիտղոսը ՝ Միացյալ Նահանգներում իր թագը պահպանելու համար: Հավասարակշռության գերանի վրա վարժություններից հետո ամերիկացի կանանց հաջողվեց, նույնիսկ առանց նրա, առաջ անցնել հաշվի մեջ, բայց հատակային վարժություններում մենք չունեինք բավականաչափ մաքուր կատարում `վերադարձն ավարտելու համար: Մաքքալումը դուրս թռավ գորգից իսկ Չիլիսն ընկավ: Ինչ վերաբերում է Բայլսին, նրա պատմությունը դեռ շարունակվում է: Դեռ ոչինչ ավարտված չէ», — նշում են հոդվածի հեղինակները:

Ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) նախկին խաղացող Փեթ Մաքաֆին, ով այժմ վերլուծաբան է և հեռարձակման հաղորդավար, նույնպես խոսեց ամերիկացի մարմնամարզիկին սատարելու մասին:

Sports Illustrated ամսագրի հեղինակները շատ ավելի կտրուկ են արտահայտվել: Նրանց կարծիքով, մարմնամարզության կանանց ամերիկյան թիմը խաղերում ցույց տվեց վերջին տասը տարիների իրենց վատագույն մարզավիճակը, և, ըստ լրագրողների, դա ոչ մի կապ չունի Բայլսի վնասվածքի հետ: Այս հոդվածը գրելու պահին Ռուսաստանի հավաքականը զբաղեցնում էր չորրորդ տեղը մեդալների ընդհանուր հաշվարկում ՝ յոթ ոսկե մեդալով, նույնքան արծաթե մեդալով և ևս չորս բրոնզե մեդալով: ԱՄՆ-ի հավաքականի հաշվարկում` 25 մրցանակ (9-8-8):

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն