Կիևի հեռուստաաշտարակի մոտ պայթյուն է որոտացել

Կիևի հեռուստաաշտարակի մոտ, արկի արձակման հետևանքով, պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնի է դարձել РИА Новости-ին։

Ենթադրաբար վնասվել է կառավարման սենյակի շենքը, տեղական հեռուստաալիքները, ազդանշանի կորստի պատճառով, ժամանակավորապես դադարեցրել են հեռարձակումը։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն Ուկրաինայի Անվտանգության ծառայության և Տեղեկատվական-հոգեբանական գործողությունների 72-րդ կենտրոնի մոտ բնակվող կիևցիներին կոչ էր արել լքել իրենց տները՝ կապված այդ օբյեկտներին ճշգրիտ զենքով հարվածելու հետ:

Գերատեսչությունը հայտարարել է, որ այդ օբյեկտները կապի կենտրոններ են, որոնք օգտագործվում են Ուկրաինայի ռազմական և հատուկ ծառայությունների կողմից. դրանցից անընդհատ զանգեր են հնչում սպառնալիքներով և այլ տեղեկատվական հարձակումներով։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն