Կորսիկան փակել է լողափերը` ագրեսիվ կովերի պատճառով

Կորսիկա (Ֆրանսիա) կղզու լողափերի մեծ մասը փակվել է մարդկանց վրա հարձակվող ագրեսիվ կովերի արշավանքներից հետո:

Ինչպես նշում է Times-ը` առնվազն երկու մարդ վիրավորվել է: Պարանոցի վնասվածքով տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել անմիջապես լողափից: Լեռնային նահանգում կովերը հարձակվել են 70-ամյա կնոջ վրա: Հայտնի է, որ կովը վնասել է կնոջ ազդրային զարկերակը, ինչը կարող էր մահացու լինել:

Բացի այդ՝ կովերը հարձակվում են մեքենաների վրա, վնասում մասնավոր սեփականությունը, վանում զբոսաշրջիկներին, ովքեր կարծում են, թե սա «տեղական ժամանց» է:

Կորսիկայի իշխանությունները որոշել են փակել լողափերը, քանի որ մտավախություն ունեն, որ եթե հարձակումները շարունակվեն, վաղ թե ուշ դրանք կավարտվեն ինչ-որ մեկի մահվամբ: Նշվում է, որ նույնիսկ այս միջոցները բավարար չեն թափառող կովերի դեմ պայքարում:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն