Տոկիոյում մտածել են թե ինչպես օգտուտ քաղել օլիմպիական խաղերի անցկացման վայրերից

Տոկիոյի իշխանությունները քննարկում են օլիմպիական և պարօլիմպիկ խաղերի որոշ վայրերը ժամանակավոր բժշկական հաստատությունների վերածելու հարցը, որպեսզի վարակվածների աճի ֆոնին հիվանդանոցները թեթևանան: Այդ մասին հաղորդել է Sankei-ը։

Փորձագետները կոչ են արել ժամանակավորապես օգտագործել այնպիսի հաստատություններ ինչպիսիք են Տոկիոյի ջրային կենտրոնը, լողի մրցումների վայրը և բադմինթոնի համար օգտագործվող Musashino Forest Sport Plaza- մարզական համալիրը։

Այնուամենայնիվ, դրանք կարող են օգտագործվել միայն պարօլիմպիկ խաղերից հետո: Բացի այդ՝ տարածքների վերջնական հարմարեցումը տևական ժամանակ կտանի։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն