Կրակոցներ Նոր Նորքում

Երևանում կրակոցների պատճառով կա մեկ զոհ, մեկ վիրավոր։

Այսօր՝ մայիսի 8-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Ժամը 06:30-ից 07-30-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանութան Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում կրակոցներ դեն հնչել:

Մոլդովական փողոցի 1-ին և 3-րդ շենքերի հարևանությամբ ճանապարհին հայտնաբերվել է տղամարդու դի:

Հայտնաբերվել է նաև Mercedes Տ 500 մակնիշի ավտոմեքենա, որի մեջ եղել է բիտա:

Կայքի տեղեկություններով՝ նշված վայրից 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն