Արկադի Տեր-Թադևոսյանին (Կոմանդոս) շնորհվեց Հայաստանի Ազգային հերոսի կոչում

«Արտուշ Թադևոսյանին (Արկադի Տեր -Թադևոսյան,Կոմանդոս) հետմահու շնորհվել է Հայաստանի Ազգային հերոսի կոչում։ Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմից:

«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման և կայացման, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար գեներալ-մայոր Արտուշ Թադևոսյանը (Արկադի Տեր-Թադևոսյան, Կոմանդոս) հետմահու պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն