Լա Մանշ նեղուցով Բրիտանիա է ժամանել գաղթականների ռեկորդային քանակ

Ավելի քան 480 անօրինական փախստական է ժամանել Մեծ Բրիտանիա Լա Մանշ նեղուցով, որը բաժանում է կղզին Եվրոպա մայրցամաքից: Վկայաբերելով Միացյալ Թագավորության ներքին գործերի նախարարության տվյալները` Sky News-ը տեղեկացնում է նաև, որ սա նոր անգերազանցելի ցուցանիշ է։

Անօրինական ներգաղթյալները հաճախ ցանկացած հնարավորություն են փնտրում, որպեսզի անցնեն Լա Մանշը և հայտնվեն Մեծ Բրիտանիայում, որտեղ նրանց հրապուրում են սոցիալական ծրագիրը, փախստականի կարգավիճակը և ֆինանսական նպաստ ստանալու հնարավորությունը։ Հուլիսին Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պայմանավորվածություն են ձեռք բերել անօրինական գաղթականների դեմ պայքարն ուժեղացնելու վերաբերյալ։ Մասնավորապես՝փաստաթուղթը ենթադրում է, որ Ֆրանսիայի լողափերում պարեկություն իրականացնող ոստիկանների թիվը կկրկնապատկվի, որպեսզի թույլ չտան՝ նավակները հեռանան նեղուցի ֆրանսիական ափից:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն