Լատվիան պատրաստ է արտակարգ դրություն հայտարարել Բելառուսի հետ սահմանին

Լատիշ-բելառուսական սահմանում անհրաժեշտ է հայտարարել արտակարգ դրություն։ Այդ մասին հայտարարել է Լատվիայի արտագին գործերի նախարար Մարիա Գոլուբևան։

Ըստ նրա, նման որոշումն անհրաժեշտ է Եվրամիության անդամ երկիր  Լատվիայի արտաքին սահմանները «անօրինական միգրացիայից» պաշտպանելու համար: Դրական որոշման դեպքում՝ արտակարգ իրավիճակ կներդրվի Օգշդաուգավայի և Կրասլավայի շրջանների մի մասում, ինչը թույլ կտա պետական սահմանապահ ծառայությանը ձերբակալել անօրինական փախստականներին և վերադարձնել նրանց անցած սահմանը:

Հիշեցնենք, որ Բելառուսի արևմտյան սահմաններին բռնկվել է միգրացիոն ճգնաժամ, որի պատճառն այն էր, որ Մինսկը հրաժարվեց զսպել անօրինական միգրանտների հոսքը դեպի Եվրամիություն: Վերջին երեք օրերի ընթացքում 160 մարդ բերման է ենթարկվել Լատվիա-Բելառուս սահմանն ապօրինի հատելու համար: Ավելի վաղ՝ Լատվիայի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել էր, որ աշխատում է բարձր պատրաստվածության ռեժիմում ` սահմանն ապօրինի հատելու փորձերին արձագանքելու համար:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն