Լատվիայի դեսպանին և դիվանագիտական ողջ անձնակազմին առաջարկել են լքել Բելառուսը

Ռիգայում Բելառուսի պետական դրոշն անարգելուց հետո Լատվիայի դեսպանին և դեսպանատան բոլոր աշխատակիցներին առաջարկել են լքել երկիրը։ Այդ մասին մայիսի 24-ին հայտարարել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը։

« Դեսպանին համապատասխան բողոքի նոտա ենք հանձնել։

Մենք չենք կարող այսօրինակ սադրիչ գործողությունը անպատասխան թողնել։ Դա է պատճառը, որ դեսպանին առաջարկել ենք 24 ժամվա ընթացքում լքել Բելառուսը՝ ողջ դիվանագիտական, վարչատեխնիկական կազմով»,- հայտարարել է Բելառուսի արտգործնախարարը։

Հարկ է տեղեկացնել, որ Ռիգայում` հոկեյի աշխարհի չեմպիոնի խաղերում, Ռիգայի քաղաքապետ Մարտինիշ Ստակիսը Բելառուսի պետական դրոշը փոխարինել է այս երկրի ընդդիմադիրների՝ սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշով։ Դա տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում՝ Ռիգայի քաղաքապետի և երկրի արտգործնախարար Էդգար Ռինկևիչի ներկայությամբ։

«Աշխարհի չեմպիոնի խաղերում դրոշների շարքում մենք նախապատվությունը տալիս ենք ազատ Բելառուսին։ Այդ դրոշը մենք վստահում ենք Բելառուսից քաղաքական փախստականներին։ Իսկ այն դրոշը, որը խորհրդանշում է վարչակարգը, պետական ահաբեկչությունը՝ Ռիգայում տեղ չունի։ Դա է պատճառը, որ մենք հանել ենք այդ դրոշը»,- գրել է Ռիգայի քաղաքապետը թվիթերի իր էջում։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն