Թուրքիան ակնարկում է, որ Սև ծովում գազի ևս մեկ պաշար է հայտնաբերել

Հունիսին թուրքական իշխանությունները կարող են տեղեկացնել Սև ծովում գազի նոր պաշարների մասին։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիխ Դոնմեզը A Haber հեռուստաեթերով։

«Եկեք սպասենք հունիսի նորություններին, քանի որ աշխատանքները կավարտեն հունիսին»,- ասել է Թուրքիայի էներգետիկայի նախարարը։

Նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ թուրքական հորատող 2 նավեր՝ «Ֆաթիխը» և «Կանունին», միաժամանակ դուրս են եկել Սև ծով՝ հայտնաբերելու գազային պաշարներ։ Իսկ երկրաբանական հետախուզական՝ Barbaros Hayreddin Paşa նավը սկսել է աշխատանքները հարևան տեղամասային հատվածում։ Թուրքիայում արդյունահանումը նախատեսում են 2 տարի անց և սևծովյան գազով կբավարարեն երկրի մեկ երրորդ պահանջը։ Դա կհարվածի գազի մատակարարման մյուս ընկերություններին, որոնց թվում՝ Գազպրոմին։ Անկարան արդեն պահանջում է ավելի հարմար երկարատև պայմանագրեր, որոնք դեռ չի երկարաձգել։ Այս պահին պայմանագիր ունի միայն ադրբեջանական՝ Socar ընկերության հետ։

Daily Sabah-ի տեղեկատվությամբ՝ Թուրքիան արդեն հետախուզական աշխատանքներ է ներկայացնում, թե ինչպես գազը ափ հասցնի։ Անկարան նախատեսում է, որ Սակարիայից, որը հայտնաբերել են անցյալ տարի, թուրք սպառողներին գազ կմատակարարվի ստորգետնյա գազամուղով, որի երկարությունը 150 կմ է։ 2023 թվականին Անկարան կտոնի հանրապետության 100-ամյա հոբելյանը, և Սակարիայի հայտնաբերումը իսկական նվեր էր թուրքական իշխանություններին, ովքեր արդեն տասնյակ տարիներ է՝ ինչ խոստացել են քաղաքացիներին՝ երկիրը դարձնել ավելի անկախ հոբելյանական տարում՝ էներգապաշարների տեսակետից։ Սակայն նախորդ աշխատանքները հաջողությամբ չեն պսակվել։

Ընդ որում՝ առաջին տարվա ընթացքում նախատեսվում է արդյունահանել 5-10 միլիարդ խորանարդ, իսկ 2025թ՝ 15 միլիարդ խորանարդ գազ, ինչը Թուրքիայում գազի սպառման մեկ երրորդն է կազմում։

Էներգետիկայի նախարարը հայտարարել է, թե Անկարան կանգնեցրել է բանակցությունները՝ պայմանագրերի երկարաձգման վերաբերյալ, որպեսզի գնահատի արդյունահանման սեփական հնարավորությունները։ Ի դեպ, Գազպրոմը Թուրքիայի խոշորագույն մատակարարն է, որը պայմանագրով՝ տարեկան 28 միլիարդ խորանարդ գազ է մատակարարում Թուրքիային։ Այս տարի ավարտվում է Գազպրոմի հետ կնքած 2 պայմանագիրը , որի ընդհանուր ծավալը կազմում է 8 միլիարդ խորանարդ։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն