Լիտվան կոչ է արել Արևմուտքին՝ շարունակել ճնշում գործադրել ՌԴ-ի վրա

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան դիմել է Արևմուտքի երկրներին՝ կոչ անելով շարունակել ճնշում գործադրելը Ռուսաստանի վրա, ինչպես նաև համոզվածություն է հայտնել Բելառուսի դեմ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության մասին՝ Ryanair օդագնացության ընկերության ինքնաթիռի՝ մայիս 23-ի միջադեպի հետ կապված։

— Մենք պետք է շարունակենք ճնշում գործադրել ոչ միայն Բելառուսի, այլ նաև Ռուսաստանի վրա, քանի որ մեծ մասամբ Ռուսաստանն է աջակցում Բելառուսի վարչակարգին։ Բելառուսը Ռուսատանից կախվածություն ունի թե ֆինանսապես, թե էներգետիկայով,-  հայտարարել է Լիտվայի նախագահը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն