Լոնդոնը շտապեցնում է Բաքվին՝ տաք հակամարտություն սանձազերծելու համար․ արևելագետ Կարինե Գևորգյան

Արևելագետ Կարինե Գևորգյանն ադրբեջանական ստորաբաժանումների մուտքը Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր սադրանք է համարում, որ սանձազերծվել է ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի դեմ։

«Միջադեպերը կրել են յուրահատուկ բնույթ և համաժամանակային են` արտաքին մի քանի իրադարձությունների հետ: Oրինակ՝ համատեղ ադրբեջանա-թուրքական զորավարժությունները, դեռ ավելին՝ ադրբեջանցիները, կռվել են Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ։ Ինչո՞ւ էր դա իրենց պետք»,- հարց է առաջադրում արևելագետը։

Նրա կարծիքով՝ ուժային սցենարը գրվել է ոչ թե Անկարայում, այլ հենց Լոնդոնում։

«Նրանց շատ են շտապեցնում․ խաղադրույքները կբարձրանան մինչև Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Հակառակ կողմն ամեն հնարավորություն օգտագործում է՝ կապված քաոսային վիճակի հետ։ Հայաստանին և Ռուսատանին հակամարտության մեջ ներքաշման սադրանքները և փորձերը կշարունակվեն նաև ընտրություններից հետո։ Չեն հանդարտվում։ Բացարձակապես։ Իմ տեսակետից՝ անգլիացիներն աքացի են տալիս և լուրջ կռվի մեջ են ներքաշում Թուրքիային և Ադրբեջանին։ Եվ իհարկե, դա սադրանք է Ռուսաստանի դեմ որպեսզի ռուսները կրակեն՝ ի պատասխան»,- ընդգծել է Գևորգյանը՝ հավելելով, որ իրականում Ղարաբաղյան պատերազմի ժամանակ նա նախազգուշացրել էր, որ ոչ լավ միտումներ նկատելի են լինելու մերձվոլգովյան տարածաշրջանում, ինչպես նաև բախումներ` Միջին Ասիայում։ Անդրադառնալով Հայաստանի իրավիճակին ՀԱՊԿ-ի արձագանքի թեմային՝ փորձագետը ընդգծել է, որ միջազգային այդ կառույցը հասկանալի չէ։

«Իմ կարծիքով՝ ՀԱՊԿ-ը ցուցանակային բնույթ ունի։ Մենք արդեն տեսել ենք բախումներ այդ կառույցի ներսում՝ Ղրղզստանի և Տաջիկստանի միջև, երբ մարդիկ զոհվեցին։ Այնպես որ՝ Փաշինյանի ՀԱՊԿ դիմելը զուտ ձևական բնույթ ուներ։ Հասկանալի էր, որ ոչ մի մարտական գործողություն Հայաստանի տարածքում իրագործվել չէր կարող։ Ռուսաստանի իրական օգնությունը Հայաստանին դրսևորվելու է Իրանի միջոցով։ Այս երկիրը ոչ մի կերպ շահագրգռված չէ հարավկովկասյան տարածաշրջանում Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցության ընդլայնմամբ։

Թեհրանը քիչ պատճառներ չունի Հայաստանի դեմ ցանկացած սադրանք կանգնեցնելու համար, այդ թվում՝ սեփական անվտանգության նկատառումներով։ Ես մտածում եմ, որ Ռուսաստանն ունի հնարավորություններ հեռարձակելու իր ծանուցումները՝ ինչպես բառացի այնպես էլ դիվանագիտական ճանապարհներով։ Եվ ընդ որում՝ Մոսկվան դա կարող էր անել բավական կտրուկ, ինչպես Ղրիմի համատեքստում Անկարայի հասցեին հանդես եկավ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը։ Ադեկվատ կլիներ նույնն անել նաև հակառակ ուղղությամբ»,- եզրաբանել է Կարինե Գևորգյանը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն