ԼՏՊ-Ի ԿՈԴԸ` ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ ՎԵՐԾԱՆՈՒՄ, ԲԱԲԵԼՈՆՅԱՆ …

Իրավապաշտպան Արտակ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է.
ԼՏՊ-Ի ԿՈԴԸ` ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ ՎԵՐԾԱՆՈՒՄ, ԲԱԲԵԼՈՆՅԱՆ ՊՈՌՆԻԿՆԵՐԸ
(երկար է, բայց կարդացեք,շատ բան պարզ կլինի )
Օրերս համացանցում ակտիվ տարածվում է ԼՏՊ-ի 2015թ-ի մարտի 1-ի հանրահավաքին հայտարարած ընդդիմափոխության կոդավորված ծրագիրը:
Այն հիմնականում տարածում են վարչապետի աթոռը զբաղեցնող անձին սպասարկող լրատվամիջոցները, ինչպես միշտ ներկայացնում են կրճատ, իրենց հարմար դիրքից և իրենց ստի թագավորության տեսանկյունից: Սուտը հասել է այն աստիճան, որ ԼՏՊ-ի ներկայացրած ընդդիմափոխության ծրագիրը և դրա աղետալի հետևանքները ստի իշխանությունը ներկայացնում է որպես իշխանափոխության և հայրենիքի փրկության ծրագիր:
Մինչդեռ երբ ուշադիր լսում ես ԼՏՊ-ին, ակընհայտ է, որ վերջինս զգուշացնում է հայ հասարակությանը ստի իշխանության մոտալուտ գալստյան և ՀՀ կործանման մասին, ընդ որում իր կոդով հստակ մատնանշում է գործող բոլոր ազգադավ տականքներին, ովքեր որ կործանելու են ՀՀ-ն և տանելու այն դեպի լիակատար թրքացում, իրականացնելով այլ՝ ոչ հայանպաստ ծրագրեր:
Փորձենք հասարակությանը ներկայացնել ԼՏՊ-ի ելույթի ամբողջական տեսանյութը և բացել նրա կոդավորված խոսքը։
Այսպես՝
ԼՏՊ-ն հայտնում է, որ իրեն մեղադրում են ՝ «Լևոնը սխալ արեց, որ Նախիջևան չմտանք» կամ «Մենք կարող էինք հասնել մինչև Բաքու կամ Կիրովաբադ, բայց Լևոնը չթողեց կամ չուզեց, դա մեր գլխավոր սխալներից էր», որ «Շուշին ազատագրվեց առանց ԼՏՊ-ի գիտության», «ընդդիմադիր դաշտը խարդախությամբ սեփականաշնորհելու, ամեն ինչ զրոյական կետից սկսելու՝ նոր բևեռ ստեղծելու ցանկության բացակայության» մեջ: Ինչպես նաև ԼՏՊ-ն քննադատում է հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի ստեղծումը` դա համարելով թրքահաճո քայլ:
Որպեսզի հասկանանք թե ում նկատի ունի ԼՏՊ-ն, բավական է կարդալ նրա ելույթից առաջ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի «Ground Zero» ու «Քաղաքական տարվա տարին մեկնարկելիս» հոդվածը, որտեղ ԼՏՊ-ի կողմից ազգակործան պատուհաս որակված անձը տողատակերով մեղադրում է վերը թվարկած մեղքերի մեջ:
Երբ ուսումնասիրում ես Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի անդամների փոփոխվող կազմը, ապա այնտեղ տեսնում ես ՔՊ կուսակցության կարկառուն դեմքերի, այստեղից էլ հետևություն՝ ԼՏՊ-ն 2015թ-ի իր ելույթում նկատի է ունեցել այսօր վարչապետի աթոռը զբաղեցնող անձին և նրա ՔՊ կուսակցությունը:
Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում նշում է, որ այդ պատուհասները սկզբում պետք է կատարեն ընդդիմափոխություն, քանի որ այն հեշտ է ավելի քան իշխանափոխությունը և «Դրա համար ընդամենն անհրաժեշտ է՝ «ամենաազնիվ» մղումներով և բոլոր թույլատրելի ու անթույլատրելի միջոցներով, գիշեր-ցերեկ հայհոյել, վարկաբեկել, զրպարտել հիմնական ընդդիմությանը` իսպառ կորցնելով մարդկային կերպարանքը, ցնծալ ու հրճվել վերջինիս նկատմամբ վարչախմբի կիրառած բռնություններից…»
Կարծում եմ չի գտնվի գեթ մեկ ողջամիտ մարդ, ով չի ճանաչի այս խոսքերի տակ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի և նրա ՔՊ կուսակցության սրբապիղծ, մարդկային տարրական արժեքներից զուրկ գործելաոճը, որը շարունակվում է մինչև այսօր:
Այնուհետ ԼՏՊ-ն գաղտնազերծում է թրքասեր, ազգակործան ուժերի իբր «հայ ժողովրդի մոտալուտ փրկության» ծրագիրը՝ որտեղ կոդավորված օգտագործում է հետևյալ բառերը՝ Դավալու, Ցախավել, Բաբելոն, մեկ պլյուս մեկ:
Դավալու (Արարատ) — գտնվում է  Ուրխասարի մոտ։ Այն ժամանակին եղել է ուղտերի իջևանատեղի՝ նույն անունով, ուղտերի հետ կապված գյուղ կա նաև Տիգրիսի ափին։ Դավալու անվան մեկնաբանությունը ոմանք կապում են դավի և լի բառերի հետ, բացատրելով, որ այն նշանակում է կռվի, դավի, վեճի վայր։ Ուղտասար կա նաև Սյունիքի մարզում, Սև լճերի մոտ:
Ի՞նչ կապ ունի այստեղ ուղտը.  Երբ Հայկ նահապետը սպանում է Բելին, վերջինիս զորքը, այդ թվում նաև զորքի ուժը խորհրդանշող ուղտերը քարանում են:
«Բաբելոն» — բառն առաջացել է եբրայերեն  balal, բառից, որը նշանակում է «խառնաշփոթ» կամ Խառնակչությունն, որովհետեւ Աստված այնտեղ խառնեց ամբողջ երկրի բնակիչների լեզուները և եղբայրն ու ընկերը սկսեցին չհասկանալ իրար և սփռվեցին աշխարհով մեկ:
«Ցախավել» — գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Դերջանի գավառակում, բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին:
  • Բառացի նշանակությունը՝ բարակ ոստերից կապած ավել։
  • Ցախավելի բերանը տալ նշանակում է խիստ պախարակել, քննադատել, պարսավել
  • Ցախավելով հավաքած (արևմտհ․)` դեսից-դենից հավաքած (անպետք բաների մասին)
  • Ցախավելով հավաքած՝ ռուսերեն թարգմանություն 1. Метла. 1) сброд, 2) хлам (разг.), хламьё (прост.), барахло (прост.).
«Մեկ պլյուս մեկ» — ըստ վարչապետի աթոռը զբաղեցրած անձի՝ հինգհարյուր հազար քաղաքացի հրապարակում հավաքելու հստակ բանաձեւը մեկ պլյուս մեկ պլյուս մեկ տարբերակն է: Սակայն այս արտահայտությունն ունի ևս մեկ պատմական վերծանում և այն ավելի իրատեսական է ԼՏՊ-ի կողմից հրապարակում կնքված Քաղաքացիական Պայմանագրի վկայակոչման լույսի ներքո։ Այսպես, եթե դիտարկենք «Մեկ պլյուս մեկ»-ը որպես պայմանագրի մասնիկ, ապա այն երկկողմ է և բացառում է երրորդ կողմի առկայությունը։
Դարերով ՀՀ պատմության մեջ, հայերը մի երկրի հետ են պայմանագիր կնքել, որը գործում է մինչ օրս և այդ երկիրը Ռուսաստանն է։ Այժմ էլ ՀՀ — Թուրքիա հարաբերություններում ՌԴ-ն հանդես է գալիս որպես երրորդ կողմ։ Այլ կերպ ասած (ԼՏՊ-ի բնորոշմամբ՝ մեկ պլյուս մեկը և Պուտինի հրաժարականը սրտներում արտահայտությունը վերաբերվում է ՌԴ-ին ՀՀ-ից բացառելուն և Թուրքերի հետ մերձենալու ազգադավ ուժերի նպատակին)։
Դարեր առաջ Բելը Հայկ նահապետին հենց պայմանագիր էր առաջարկում, հաց, ջուր, բարօրություն` հայկական տարածքների և հայերի ինքնության կորստի դիմաց։ Հայկ նահապետն այն ժամանակ մերժեց «Մեկ պլյուս մեկ» պայմանագրի կնքումը և սպանեց Բելին։
Այժմ վերադառնանք ԼՏՊ-ի խոսքին՝
Բաբելոնի շինարարների՝ Դավալուից (փոխաբերաբար՝ Ուղտասարից) գալը խորհրդանշում է Բելի զորքի վերակենդանացումը և Հայկի հաղթանակի ոչնչացումը՝ 44 օրյա պատերազմ, Արցախի և ՀՀ տարածքների 75% կորուստ։ Խորհրդանշական է, որ թուրքերն առաջինը խախտեցին ՀՀ սահմանը հենց ուղտասարում՝ Սև լճերում։
Այն որ Բաբելոնի՝ խառնակչության, անբարոյականության և պոռնկության շինարարները պառակտեցին ազգը, որ այլևս հայը հային, քույրը քրոջը, եղբայրը եղբորը, ընկերն ընկերոջը չեն հասկանում, դա արդեն հանրահայտ փաստ է։
Հանրահայտ փաստ է նաև այն, որ Բաբելոնյան անբարոյականները պայմանագիր են կնքում Բելի՝ Թուրքիայի հետ և բացառում են երրորդ կողմին՝ Ռուսաստանին։ Հանրահայտ է նաև, որ այսօր վարչապետի աթոռը զբաղեցնող անձը բառացի կրկնում է 4500 տարի առաջ Բելի առաջարկած պայմանագրի դրույթները մեր տարածքների, պետականության, ինքնության դիմաց կստանանք փող, առևտուր, բարգավաճում, դե իսկ դժգույն սահմանները, քաղաքները և հողերը մեզ պետք չեն։ Բելի պայմանագրի մի կողմը կլինի թուրքիան, իսկ մյուս կողմը ոչ ազգությամբ հայ հպարտ քաղաքացին, քանզի ոչ մի հայ չի ստորագրի նման թղթի տակ։
Դե իսկ ԼՏՊ-ի նշած ցախավելը խորհրդանշում է այն բաբելոնյան անառակներին` զիբիլ, ժեխ, անպետք մարդկանց, ովքեր կքարոզեն Բելի՝ Թուրքիայի հետ պայմանագրի կնքումը և Հայկի հաղթանակների ոչնչացումը։
ԼՏՊ-ն իր ելույթում ասել է հետևյալը՝
«Դավալուից ցախավելը հեծած, մեկ պլյուս մեկ քայլերգը շուրթերին և Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ, հասնում են Ազատության հրապարակ, ինքնահռչակվում որպես նոր բևեռ և ստորագրում ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ, և շարժվելով դեպի Բաղրամյան 26՝ կյանքի կոչում հարյուրամյակն առանց ռեժիմի կարգախոսը։ Սա Բեռլինի գրավումից ավելի հանճարեղ պլան է։ Կարծում եմ՝ հասկացողը հասկացավ։ Չհասկացողին կողքինները կբացատրեն, և բոլոր չհասկացողները շուտով այդ հաղթական երթը նաև իրենց աչքերով կտեսնեն։
Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ Բաբելոնյան աշտարակի այդ նոր շինարարները վերջապես մեկտեղվեն ու լիովին բացահայտվեն ժողովրդի առջև, որովհետև հետագայում այլևս երբեք նման առիթ չեն ունենա, և Հայաստանը կմնա այդպես էլ չփրկված»:
ԼՏՊ-ի կոդավորված խոսքը վերծանվում է այսպես՝
«Խառնակիչներն անպիտան ժեխի հետ միասին, հակառուսական քարոզով կկենդանացնեն թուրքերին և, հայոց հաղթանակները ոչնչացնելով, կհասնեն Ազատության հրապարակ։ Նրանց այդ գործում ակտիվ կօգնեն գործող իշխանությունները և կհանձնեն պետության ղեկը։ Այնուհետև ամենավերջին հայհոյանքներով կպախարակվի իրական ընդդիմությունը և կսկսվի ՀՀ-ի հանձնումը՝ այն է հանուն փողի թուրքերի հետ ՀՀ տարածքների հանձնման վերաբերյալ պայմանագրի կնքումը և ՌԴ-ին՝ երրորդ կողմին, ՀՀ-ից հեռացումը։
Այս ամենը՝ Բաբելոնյան պոռնիկները կանվանեն Հայրենիքի փրկության միակ ճանապարհ, բայց իհարկե չեն ասի մեզ` հայերիս, որ իրենք մեր հայրենիքի հետ կապ չունեն, իրենք ընդամենը թուրքական ցածրորակ ժեխ են և իրենց պայքարը, դա իրենց իրական հայրենիքի` թուրքիայի փրկության ծրագիրն է։
Եվ իրավմամբ ԼՏՊ-ն ճիշտ էր, որ անկեղծ ցանկանում էր, որ հայ ժողովուրդը տեսնի իր միջի թրքածին ժեխին, մեկ վայրում և մեկ թուրքական դրոշի տակ, այդպես իրենց Բելի երկիր Թուրքի ճանապարհելը բավականին հեշտ կլինի, քանի որ ամբողջ թրքածին կեղտն այսօր դուրս է եկել ջրի երես։
Տեսանյութը հղումով՝
Արտակ Գալստյան
Հայոց Հայրենիք
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն