Մալդիվները կարող են ջնջվել երկրի երեսից

ՄԱԿ -ի Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովը (IPCC) նախազգուշացրել է, որ որոշ տարածաշրջաններ կարող են դառնալ անմարդաբնակ, եթե հնարավոր չլինի կանխել գլոբալ տաքացումը: Սա մտահոգել է այն երկրներին, որոնք, ամենայն հավանականությամբ, ամենից շատ կենթարկվեն կլիմայի փոփոխությունից:

Մոտ 50 երկիր, ներառյալ Մալդիվները, նախազգուշացրել են, որ եթե որևէ գործողություն չձեռնարկվի, իրանք կարող են «ջնջվել երկրի երեսից»:

Այս երկրները ներկայացնող Մալդիվների նախկին նախագահ Մոհամմադ Նաշիդն ասել է. «Մենք ուրիշների կողմից արտանետվող ածխածնի համար վճարում ենք մեր սեփական կյանքով»:

Նաշիդն ասել է, որ ՄԱԿ-ի կլիմայի զեկույցի կանխատեսումն իր երկիրը կկանգնեցնի «անհետացման եզրին ՝ կործանարար հետևանքներով»:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն